ՄԽԻԹԱՐ ԳՈՇԻ ԾՆՆԴՅԱՆ 900-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԱՌՑԱՆՑ ԳԻՏԱԺՈՂՈՎ

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը և ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտը համատեղ կազմակերպում են 12-րդ դարի հայ մեծ մտածող, գիտնական, օրենսդիր, առակագիր և մանկավարժ Մխիթար Գոշի ծննդյան 900-ամյակին նվիրված առցանց գիտաժողով:
Գիտաժողովը նպատակ ունի մեծարել անվանի գործչին և ևս մեկ անգամ արժևորել նրա մատենագրական ժառանգությունը:
Գիտաժողովը տեղի կունենա 2020 թ. դեկտեմբերի 10-11-ին:
Զեկուցումները պետք է նվիրված լինեն Մխիթար Գոշին ու նրա մատենագրական ժառանգությանը, միջնադարյան իրավունքին, հայ միջնադարյան աստվածաբանությանն ու փիլիսոփայությանը և հայ միջնադարյան գրականությանը:
Մասնակցելու համար խնդրում ենք զեկուցման վերնագիրն ու կարճ ամփոփումը (մինչև 300 բառ) ուղարկել [email protected] էլ-փոստի հասցեով մինչև 2020 թ. նոյեմբերի 25-ը (անհրաժեշտ է նշել նաև աշխատավայրը և գիտական կոչումը):


Կիսվել