Նոր հրատարակություն

Լույս է տեսել պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ազատ Բոզոյանի խմբագրությամբ Արևելյան աղբյուրագիտություն ժողովածուի երկրորդ հատորը, որտեղ տեղ են գտել 2019 թ․ հուլիս ամսին տեղի ունեցած «Արևելյան աղբյուրագիտությունը Հայաստանում ԻԱ դարի սկզբին» միջազգային գիտաժողովի նյութերը՝ նվիրված մատենաշարի հիմնադիր, վաստակաշատ հայագետ-արաբագետ Արամ Տեր-Ղևոնդյանի ծննդյան 90-ամյակին: Ժողովածուում ընդգրկված 20 հոդվածները հրապարակված են պարունակած նյութերի ժամանակագրական հերթականությամբ և հեղինակների նախընտրած լեզվով։ Ընթերցողն այստեղ կգտնի հրապարակումներ, որոնք վերաբերում են հայագիտության, արաբագիտության, բյուզանդագիտության,կովկասագիտության, սեմագիտության, իրանագիտության և թյուրքագիտության բնագավառներին։
Գրքի թվային տարբերակը տե՛ս այստեղ:

Կիսվել