Լույս է տեսել Մատենադարանի ավագ գիտաշխատող Թամարա Մինասյանի «Ուտիքի գրչության կենտրոնները» ուսումնասիրությունը
Ձեռագրական, վիմագրական ու մատենագրական աղբյուրների հիման վրա ներկայացվում են հայ գրավոր մշակույթի հնագույն օրրաններից մեկի՝ Մեծ Հայքի Ուտիք նահանգի գրչության կենտրոնները՝ հիշատակարանային բազմաթիվ տվյալների հրապարակմամբ, որոնք լուսաբանում են նահանգի պատմությանը վերաբերող շատ հարցեր:Գրքում նահանգի գավառների պատմությունը և մշակութային, ձեռագրական ժառանգության խնդիրները ներկայացվում են ըստ «Աշխարհացույցի» նրանց զբաղեցրած տարածքների, որոնք հետագա դարերում վարչաքաղաքական փոփոխությունների հետևանքով ունեցել