Թոմաշ Լեխ Բուչեկի այցը Մատենադարան
Փետրվարի 25-ին լեհ քաղաքական գործիչ Թոմաշ Լեխ Բուչեկը փաստաբան Բաբկեն Խանզադյանի ուղեկցությամբ այցելեց Մաշտոցյան Մատենադարան: Բուչեկը «Ադրբեջանական ռազմական հանցավոր գործողություններ՝ Արցախ 2020» աշխատության հեղինակն է, ով բազմիցս անդրադարձել և խստորեն դատապարտել է հայերի դեմ ադրբեջանական վայրագությունները:Հյուրերը Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի ուղեկցությամբ շրջայց կատարեցին թանգարանային համալիրում, ծանոթացան նաև Արցախի ձեռագրական ժառանգությանը: