ՊՐՈՖ. ՀԱԿՈԲ ՓԱՓԱԶՅԱՆԻ 100-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ – ԱՐԵՎԵԼԱԳԻՏԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌՑԱՆՑ ԳԻՏԱԺՈՂՈՎ (ՀՈՒԼԻՍԻ 1-2, 2021 թ.)

Կովկասը և Մերձավոր Արևելքը Միջին դարերում. պատմություն, բանասիրություն, աղբյուրագիտություն, մշակույթ, քաղաքական և տնտեսական հարաբերություններ

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը սիրով հրավիրում է մասնակցելու անվանի հայագետ և արևելագետ պրոֆ. Հակոբ Փափազյանի 100-ամյակին (1919-2019) նվիրված հայագիտական-արևելագիտական միջազգային առցանց գիտաժողովին, որը տեղի կունենա 2021 թ. հուլիսի 1-2-ին, ZOOM հարթակում (հղումը կուղարկենք շուտով):
Զեկուցումներին կհատկացվի 20 րոպե, հարցերին՝ 5 րոպե ժամանակ։
Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն։
Արդեն իսկ մասնակցության հայտ ուղարկած այն մասնակիցներին, ովքեր դեռ չեն հաստատել առցանց գիտաժողովին իրենց մասնակցությունը, խնդրում ենք հաստատել: Ընդունվում են նաև նոր հայտեր, որոնք անհրաժեշտ է ուղարկել ստորև նշված էլ-փոստի հասցեով մինչև ս.թ մայիսի 10-ը, իսկ զեկուցումների դրույթները (հայերեն և անգլերեն, մինչև 1 համակարգչային էջ` 1800 նիշ ծավալով, հայերենը` unicode տառատեսակով) մինչև մայիսի 31-ը։

Կից ներկայացվում է մասնակցության հայտի ձևը (հայերենանգլերեն):


Գիտաժողովի կազմկոմիտե
Հասցե։ Երևան, 0009, Մաշտոցի պողոտա 53
Էլ-փոստ։ interrelmatenadaran@gmail.com
Հեռ. +374-10-513049 / +374-10-513000

Կիսվել