ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ Է ՍՏՈՐԱԳՐՎԵԼ ՌԵՆՇԻՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՇՏՈՑՅԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՄԻՋԵՎ

Մաշտոցի անվան Մատենադարանը և Ռենշին ներդրումային ընկերությունը սույն թվականի ապրիլ ամսին հուշագիր են ստորագրել համագործակցության մասին, որի նպատակը Մատենադարանի գիտական, գիտատեխնիկական և հրատարակչական աշխատանքներին աջակցության ցուցաբերումն է:
Մատենադարանի տնօրինությունը ուրախ է տեղեկացնելու, որ մեր հիմնարկությունների միջև սկսված համագործակցության շրջանակներում, ինչը շատ կարևոր է ազգային արժեքների պահպանության տեսակետից, որպես առաջին քայլ՝ հաստատվել է «ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՍԵՐՎԵՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԵՎ ՀԱՄԱԼՐՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ», որի իրականացումը կապահովի Մատենադարանում պահվող միջնադարյան ձեռագրերի և վավերագրերի թվայնացման աշխատանքների շարունակականությունը:
Մատենադարանի տնօրինությունը շնորհակալություն է հայտնում Ռենշին ներդրումային ընկերության գլխավոր տնօրեն ԷԴՈՒԱՐԴ ՄԱՐՈՒԹՅԱՆԻՆ՝ ազգանվեր գործունեության և մշակության արժեքների պահպանության գործին նպաստելու համար:


ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՏՆՕՐԻՆՈՒԹՅՈՒՆ

Կիսվել