Մահացել է Գրիգոր Բրուտյանը

Հարգելի՛ գործընկերներ, խորը վշտով տեղեկացնում ենք, որ ապրիլի 11-ին վախճանվեց Մատենադարանի Բժշկագիտության և բնագիտության պատմության բաժնի ավագ գիտաշխատող, աստղագետ, տոմարագետ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Գրիգոր Բրուտյանը։
Մատենադարանի տնօրինությունը, աշխատակազմն իրենց վշտակցությունն են հայտնում Գրիգոր Բրուտյանի հարազատներին վաստակաշատ գիտնականի մահվան կապակցությամբ:
Հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 12-ին՝ Մալաթիա-Սեբաստիա համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցում, ժամը 18:00։ Հուղարկավորությունը՝ երեքշաբթի՝ ժամը 11:00-ին Բյուրականի աստղադիտարանի տարածքում։

Մատենադարանի տնօրինություն

Կիսվել