ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մաշտոցյան Մատենադարանի արխիվի և արխիվագիտության բաժինը տեղեկացնում է, որ մշակված արխիվային ֆոնդերի շարքը համալրվել է ևս մեկով, որը վերաբերում է երաժիշտ, երգահան, դաշնակահար Գոհարիկ Ալիս Ղազարոսյանին (1907-1967):Երգահանը ծնվել է Կոստանդնուպոլսում, նախնական կրթությունը ստացել է Էսայան վարժարանում: Տեղափոխվել է Փարիզ, երաժշտական մասնագիտությունը կատարելագործել է Ազգային կոնսերվատորիայում, աշակերտել է Լեւիին, Դյուկային, Ռոժե-Դյուկասին: Զբաղվել է մանկավարժական, երաժշտական, հասարակական

Կիսվել