Վախճանվել է Վարդան Գրիգորյանը

Վախճանվել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Վարդան Գրիգորյանը։ Վարդան Գրիգորյանը 1978-1981 թթ. վարել է Փենսիլվանիայի համալսարանի ռեկտորի պաշտոնը, այնուհետև դարձել է Նյու Յորքի հանրային գրադարանի նախագահ, այդ հաստատությունը կարճ ժամանակում դարձնելով օրինակելի: 1997 թ.-ից Գրիգորյանը զբաղեցրել է Նյու Յորքի «Քարնեգի» կորպորացիայի նախագահի պաշտոնը:Մատենադարանի տնօրինությունն ու աշխատակազմը վշտակցություն են հայտնում Վարդան Գրիգորյանի հարազատներին և ընկերներին Մատենադարանի

Կիսվել

ՄԱՇՏՈՑՅԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԲԱԺՆԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂՆԵՐԻ 5-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱ-ԳՈՐԾՆԱԿԱՆ ՍԵՄԻՆԱՐԻՆ

2021թ. ապրիլի 5-ից 9-ը Ռուսաստանի պետական գրադարանում կայացավ վերականգնողների 5-րդ միջազգային գիտա-գործնական սեմինար «Վավերագրի վերականգնում.Կոնսերվատիզմ և նորարարություն» խորագրով, որը նշված ոլորտի մասնագետների փորձի փոխանակման ամենախոշոր և հեղինակավոր հարթակն է։Սեմինարի նպատակն էր վերականգնողների, գրադարանային և թանգարանային հավաքածուների ֆոնդապահների վերապատրաստումը, վերականգնման ոլորտի նորարարությունների քննարկումը և մասնակցությունը վարպետության դասերի:Դասընթացներին ներգրավված էին հայտնի փորձագետներ, որոնք իրենց փորձը փոխանցեցին մասնագետներին:2021

Կիսվել