Վախճանվել է Վարդան Գրիգորյանը

Վախճանվել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Վարդան Գրիգորյանը։ Վարդան Գրիգորյանը 1978-1981 թթ. վարել է Փենսիլվանիայի համալսարանի ռեկտորի պաշտոնը, այնուհետև դարձել է Նյու Յորքի հանրային գրադարանի նախագահ, այդ հաստատությունը կարճ ժամանակում դարձնելով օրինակելի: 1997 թ.-ից Գրիգորյանը զբաղեցրել է Նյու Յորքի «Քարնեգի» կորպորացիայի նախագահի պաշտոնը:
Մատենադարանի տնօրինությունն ու աշխատակազմը վշտակցություն են հայտնում Վարդան Գրիգորյանի հարազատներին և ընկերներին Մատենադարանի մեծ բարեկամի և աջակցի, իմաստուն և լավատես մարդու մահվան կապակցությամբ:

Կիսվել