Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլաթ Իմանբաևի այցը Մատենադարան

Ապրիլի 20-ին Հայաստանում Ղազախստանի պատվավոր հյուպատոս Արամ Աբրահամյանի ուղեկցությամբ Մաշտոցյան Մատենադարան այցելեց Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլաթ Իմանբաևը: Հանդիպում տեղի ունեցավ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի, Վերականգնման բաժնի վարիչ Գայանե Էլիազյանի և նույն բաժնի աշխատակիցների հետ: Քննարկվեցին ցուցահանդեսների կազմակերպման և գիտական համատեղ աշխատանքների հնարավորությունները: Պատվո հյուպատոս Արամ Աբրահամյանը Վերականգնման բաժնին նվիրեց արծաթագործական սեղաններ հարակից գործիքներով, որոնք խիստ անհրաժեշտ են միջնադարյան կազմերի նորոգման համար: Հյուրերը այցի վերջում ծանոթացան Վերականգնման բաժնի աշխատանքերին, շրջայց կատարեցին թանգարանային մասնաշենքում։

Կիսվել