ԱՐԺԵՔԱՎՈՐ ՁԵՌԱԳՐԵՐԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻՆ

Լոնդոնաբնակ եղբայրներ Պերճ և Արամ Ռուստեմները  ապրիլի 10-ին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանին նվիրաբերեցին երկու արժեքավոր ձեռագիր՝ Շարակնոց (1663թ., գրիչ՝ Մկրտիչ Անկիւրացի) և Սաղմոսարան-Ժամագիրք (Ժէ. դար, գրիչ՝ Թաթէոս վրդ.):
  Շարակնոցը հայ միջնադարյան երաժշտածիսական մատյան է, շարականների ժողովածու:
  Սաղմոսարանը, Սաղմոսաց գիրք, Հին կտակարանի ամենատարածված գրքերից է, բաղկացած 150 գլխից:

Կիսվել