«Հրայր և Աննա Հովնանյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Էդիլ Հովնանյանի այցը Մատենադարան

Այսօր Մատենադարան էին այցելել «Հրայր և Աննա Հովնանյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Էդիլ Հովնանյանը և հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Նաիրա Մելիքյանը:
Այցի ընթացքում հանդիպեցին նաև Մատենադարանի «Ծաղկելու արվեստը» մանրանկարչական ստուդիայի սաների հետ, ծանոթացան նրանց աշխատանքներին:
Նշենք, որ ստուդիայի դասընթացներից մեկը՝ «Թվային մանրանկարչություն»ը, իրականացվում է «Հրայր և Աննա Հովնանյան» հիմնադրամի աջակցությամբ:

Կիսվել