Երիտասարդական VII գիտաժողով

Սիրելի՛ բարեկամներ, հարգելի՛ գործընկերներ,
«Մատենադարանի երիտասարդ գիտաշխատողների միավորում»-ը 2021 թ. նոյեմբերի 25-27-ը կազմակերպում է երիտասարդական VII գիտաժողովը:
Գիտաժողովին զեկուցումներ կարող են ներկայացվել հետևյալ թեմաներով՝

  • ձեռագրագիտություն և գրչության կենտրոններ,
  • աղբյուրագիտություն, պատմագիտություն,
  • հայոց լեզվի պատմություն,
  • հայ գրականության պատմություն,
  • արվեստագիտություն,
  • արևելագիտություն,
  • աստվածաբանություն, կրոնագիտություն:

    Գիտաժողովին կարող են մասնակցել մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողներ, հայցորդներ, գիտության թեկնածուներ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից, որոնց թեմաներն առնչվում են վերոնշյալ բնագավառներին կամ միջնադարագիտության այլ հարցերին:
    Գիտաժողովի աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու համար կազմկոմիտեն սահմանել է հետևյալ ժամկետները՝
  1. Մինչև սույն թվականի հոկտեմբերի 5-ը գիտաժողովի կազմկոմիտեին պետք է ներկայացնել զեկուցման հիմնադրույթները 350-400 բառի սահմաններում՝ ներառյալ զեկուցման թեման, մասնակցի անունը և ազգանունը, ինչպես նաև այն հաստատությունը, որը ներկայացնում է մասնակիցը (անկախ հետազոտողները նույնպես կարող են մասնակցել): Հիմնադրույթները պետք է արտացոլեն ներկայացվելիք զեկուցումը և ուսումնասիրության նպատակը:
    Խնդրում ենք հիմնադրույթներն ուղարկել [email protected] էլ. հասցեին:
  2. Մինչև սույն թվականի հոկտեմբերի 20-ը դրական կարծիքներ ստացած հիմնադրույթների հեղինակները հնարավորություն կստանան ներկայացնելու իրենց զեկուցումները նոյեմբերի 25-27-ը Մատենադարանում կայանալիք գիտաժողովին:

    ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. ստացված հայտերի թվաքանակով պայմանավորված` գիտաժողովի կազմկոմիտեն նախապատվությունը տալու է միջնադարագիտական թեմաներին:

Հարգանքով` ՄԵԳՄ

Կիսվել