Հուլիսի 21-ին Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ն.Գ. պարոն Ժոնաթան Լաքոտի ուղեկցությամբ Մաշտոցյան Մատենադարան այցելեց Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նատալի Լուազոն: Հյուրերը՝ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի ուղեկցությամբ շրջայց կատարեցին թանգարանային համալիրում, ծանոթացան հայ միջնադարյան մատենագրությանը, Արցախի ձեռագրական ժառանգությանը, ինչպես նաև Մատենադարանում պահվող այլալեզու ձեռագրերին: