ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՅՑԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Հոկտեմբերի 13-ին Հնդկաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ն.Գ. Սուբրամանյամ Ջայշանկարի գլխավորած պատվիրակությունն այցելեց Մաշտոցյան Մատենադարան: Հյուրերը՝ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի ուղեկցությամբ շրջայց կատարեցին թանգարանային համալիրում, մեծ հետաքրքրությամբ ծանոթացան հայ միջնադարյան մատենագրությանը, Արցախի ձեռագրական ժառանգությանը, ինչպես նաև Մատենադարանում պահվող այլալեզու, այդ թվում Հնդկաստանում ստեղծված ձեռագրերին: Պատվիրակությանը ներկայացվեցին նաև Մադրասում տպված հայերեն հնատիպ գրքեր և հնագույն հայերեն պարբերական «Ազդարար»-ը:

Կիսվել