ՖՐԱՆՍԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԻ ԱՅՑԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Հոկտեմբերի 15-ին ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Ն.Գ. Անն Լույոն այցելեց Մաշտոցյան Մատենադարան։ Հյուրը շրջայց կատարեց թանգարանային համալիրում, ծանոթացավ հայ միջնադարյան մատենագրությանը, այնուհետև Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի հետ զրույց կայացավ հայ-ֆրանսիական գիտամշակութային համագործակցության հեռանկարների շուրջ։

Կիսվել