ՎՐԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՅՑԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

Նոյեմբերի 4-ին Մաշտոցյան Մատենադարան այցելեց Վրաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Մերաբ Թուրավայի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերը շրջայց կատարեցին թանգարանային համալիրում, ծանոթացան հայ միջնադարյան մատենագրական ժառանգությանը։

Կիսվել

ԻՐԱՆԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՕՐԵՐ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

Այսօր Մաշտոցյան Մատենադարանում մեկնարկեցին Իրանի մշակույթի օրերը, որի շրջանակում հրավիրվեց մամուլի ասուլիս։ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը և Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի կենտրոնի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային ներկայացրեցին առաջիկայում իրականացվելիք ծրագրերը։ Ասուլիսին մասնակցում էր նաև ծրագրի շրջանակում Հայաստան ժամանած իրանական ձեռագրերի վերականգնման առաջատար մասնագետ Համիդ Մալեքյանը: Վերջինիս այցի արդյունքում Մատենադարանի հավաքածուի շուրջ տասը արժեքավոր ձեռագրեր կվերանորոգվեն

Կիսվել

ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԱՎԱԳ ԳԻՏԱՇԽԱՏՈՂ, ՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴՈԿՏՈՐ ՀԱԿՈԲ ՔՅՈՍԵՅԱՆԻ «ՀԱՅ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ԱՐՎԵՍՏԻ ԱՍՏՎԱԾԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ» ԳԻՐՔԸ

Գիրքը ներկայացնում է արվեստի տարբեր տեսակների վերաբերյալ հայ միջնադարյան հեղինակների մտածումները, որոնք համակարգված և լուսաբանված են պատշաճ համակողմանիությամբ: Վերհանված ու գնահատված է արվեստի ստեղծագործությունների և աստվածաբանության կենդանի կապը, նրանց փոխպայմանավորված լինելը: Մատենագրական տարբեր սկզբնաղբյուրներում առկա փաստերը համադրված են Արևելաքրիստոնեական մշակույթում տեղ գտած համաբնույթ խորհրդածությունների հետ, ինչը թույլ է տալիս վերհանել ու գնահատել հայ միջնադարյան մշակույթի

Կիսվել