«ԹՈՒՂԹՔ ՊԱՒՂՈՍԻ ԱՌԱՔԵԼՈՅ» ՔՆՆԱԿԱՆ ԲՆԱԳԻՐ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը լույս է ընծայել Մաշտոցյան Մատենադարանի արխիվի և արխիվագիտության բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու Արմեն Մալխասյանի աշխատասիրած «Թուղթք Պաւղոսի առաքելոյ» քննական բնագիրը։ Այն Մատենադարանի «Հայ հնագույն թարգմանական հուշարձաններ» մատենաշարի հերթական հատորներից է, որով սկիզբ է դրվում Աստվածաշնչի՝ Նոր Կտակարանի գրքերի քննական բնագրերի հրատարակությանը։ Պողոս առաքյալի նամակները կարևորվում են Քրիստոսի վարդապետության ճշգրիտ ընկալման