ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՎ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅԱՆ ԲԱՑՈՒՄ
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 14։00-ին, Մաշտոցյան Մատենադարանում տեղի կունենա Իրանի Ղաջարական դարաշրջանի մշակույթին նվիրված ցուցադրության հանդիսավոր բացումը, ինչպես նաև Քրիստինե Կոստիկյանի «Մատենադարանի պարսկերեն հրովարտակները» գրքի շնորհանդեսը:Միջոցառումները նվիրված են Հայաստանի և Իրանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին, որին ընդառաջ Մատենադարանում մեկնարկել էր Իրանի մշակույթի օրեր։Ցուցադրությունը և գրքի շնորհանդեսը տեղի կունենա Մատենադարանի թանգարանային համալիրում:Հայ-իրանական քաղաքական, պատմական ու մշակութային