ԻՐԱՆԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՕՐԵՐ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

Այսօր Մաշտոցյան Մատենադարանում մեկնարկեցին Իրանի մշակույթի օրերը, որի շրջանակում հրավիրվեց մամուլի ասուլիս։ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը և Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի կենտրոնի խորհրդական Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբային ներկայացրեցին առաջիկայում իրականացվելիք ծրագրերը։ Ասուլիսին մասնակցում էր նաև ծրագրի շրջանակում Հայաստան ժամանած իրանական ձեռագրերի վերականգնման առաջատար մասնագետ Համիդ Մալեքյանը: Վերջինիս այցի արդյունքում Մատենադարանի հավաքածուի շուրջ տասը արժեքավոր ձեռագրեր կվերանորոգվեն

Կիսվել