ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ «ԵՂԻՇԵԻ ՃԱՌԵՐԻ ԱՍՏՎԱԾԱԲԱՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ» ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆԸ

Մաշտոցյան Մատենադարանի գիտաշխատող, փիլիսոփայական գիտությունների դոկտոր Հակոբ Քյոսեյանի աշխատասիրությամբ լույս տեսած ուսումնասիրության մեջ տեղ են գտել Եղիշեի ճառերի փիլիսոփայական-աստվածաբանական բնույթի դիտարկումներ և «Ս. Եղիշէ. վարդապետութիւն ըստ Յովհաննու սիրելւոյ ի չարչարանս տեառն» ճառաշարի բնագրերը, որոնք տեխնիկական պատճառով դուրս էին մնացել «Մատենագիրք Հայոց»-ի հատորներից: Բնագրերը պատրաստված են շուրջ մեկ տասնյակ ձեռագրերի հիման վրա:
Գիրքը հրատարակել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը՝ «Աստվածաբանական բնագրեր. Ուսումնասիրություններ» մատենաշարով:

Կիսվել