ՂՐՂԶԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ԺԵԵՆԲԵԿ ԿՈՒԼՈՒԲԱԵՒԻ ԱՅՑԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ
Հունիսի 9-ին Ղրղզական Հանրապետության արտաքին գործերի նախարար Ժեենբեկ Կուլուբաեւի գլխավորած պատվիրակությունն այցելեց Մաշտոցյան Մատենադարան: Հյուրերը Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի ուղեկցությամբ շրջայց կատարեցին թանգարանային համալիրում, ծանոթացան հայ միջնադարյան մատենագրությանը, այլալեզու ձեռագրերի ցուցադրությանը: