ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԹԵՀՐԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆ
Սույն թվականի հունիսի 22-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարության Գիտության կոմիտեի դրամաշնորհով Թեհրան են ժամանել Մաշտոցյան Մատենադարանի աշխատակիցներ Դավիթ Ղազարյանը, Իվեթ Թաջարյանը, Գրետա Գասպարյանը և ԵՊՀ Արվեստաբանության բաժնի դասախոս Մարիամ Վարդանյանը։ Այցելության նպատակն է Թեհրանի «Արտակ Մանուկյան» թանգարանի հավաքածուների համալիր ուսումնասիրությունը։ Ծրագրի շրջանակներում հունիսի 25-ին Թեհրանի թեմի առաջնորդարանում գիտական խմբի անդամները թանգարանի տնօրեն Ալիս Շահմուրատեանի և աշխատակից