«ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԿԵՐՊԱՐԱՆՔՆԵՐ․ ՁԵՌԱԳԻՐ ԵՎ ՏՊԱԳԻՐ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՆՈՐԱԳՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԸ» 11-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍԵՄԻՆԱՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԱՅՑԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

2011 թ.-ից Երևանում տեղի է ունեում «Հիշողության կերպարանքներ․ ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման ու վերականգնման նորագույն տեխնոլոգիաները» ամենամյա միջազգային սեմինարը: Այն համախմբում է տարբեր երկրների գրադարանների, թանգարանների, վերականգնման կենտրոնների մասնագետների և հարթակ է հանդիսանում մասնագիտական քննարկման համար:

Սույն թվականի հունիսի 24-ին Մաշտոցյան Մատենադարան այցելեցին «Հիշողության կերպարանքներ․ ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման ու վերականգնման նորագույն տեխնոլոգիաները» 11-րդ միջազգային սեմինարի մասնակիցները: Հյուրերը շրջայց կատարեցին թանգարանային համալիրում, ծանոթացան հայ միջնադարյան մատենագրությանը, Արցախի ձեռագրական ժառանգությանը, նաև Մատենադարանում պահվող այլալեզու ձեռագրերին: Այցի շրջանակում հյուրերը եղան նաև Մատենադարանի վերականգնման բաժնում, ծանոթացան իրականացվող աշխատանքներին:

Կիսվել