![](https://matenadaran.am/wp-content/uploads/2022/06/222-1-1024x683.jpg)
Հունիսի 9-ին Ղրղզական Հանրապետության արտաքին գործերի նախարար Ժեենբեկ Կուլուբաեւի գլխավորած պատվիրակությունն այցելեց Մաշտոցյան Մատենադարան: Հյուրերը Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի ուղեկցությամբ շրջայց կատարեցին թանգարանային համալիրում, ծանոթացան հայ միջնադարյան մատենագրությանը, այլալեզու ձեռագրերի ցուցադրությանը: