ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՄԱՅՔԼ ՍԹՈՈՒՆԻ ԿՈՂՄԻՑ

Այս օրերին Մատենադարանի հյուրն է անվանի հայագետ Մայքլ Սթոունը Երուսաղեմի Եբրայական համալսարանից: Նա, ինչպես տարիներ շարունակ, ուսումնասիրում է հայերեն ձեռագրեր և նոր արժեքավոր բնագրեր գտնում:
Այս այցի ընթացքում Մայքլ Սթոունը Մատենադարանին նվիրաբերեց Album of Armenian Paleography (հրատարակվել է 2002 թ., 2006-ին լույս է տեսել հայերեն թարգմանությունը՝ Հայ հնագրության ալբոմ) շքեղ գրքի համար արված՝ հայերեն ձեռագրերի բազմաթիվ որակյալ լուսանկարների նեգատիվները (դրանցից միայն 200ն են ընդգրկվել ալբոմում) և իր տիկնոջ՝ հայ միջնադարյան արվեստի մասնագետ Նիրա Սթոունի (1938-2013) հավաքած դիապոզիտիվների հարուստ հավաքածուն, որն ընդգրկում է արվեստի գործերի, նկարազարդ ձեռագրերի պատկերներ և այլն:

Կիսվել