ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ «ՆԵՐՍԷՍ ԼԱԲՐՈՆԱՑԻ. ՆԵՐԲՈՂԵԱՆ ԱՍԱՑԵԱԼ Ի ՀՐԱՇԱՓԱՌ ԳԱԼՈՒՍՏ ՀՈԳՒՈՅՆ ՍՐԲՈՅ» ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆԸ

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի գիտական խորհրդի որոշմամբ լույս է տեսել Մատենադարանի աշխատակից Արփինե Ավետիսյանի «Ներսէս Լաբրոնացի. ներբողեան ասացեալ ի հրաշափառ գալուստ Հոգւոյն Սրբոյ» աշխատությունը։
Գրքում ներկայացված է հայ միջնադարյան ականավոր մատենագիր Ներսես Լաբրոնացու (1153-1198)` Սուրբ Հոգու գալստյանը նվիրված ներբողի քննական բնագիրը՝ արևելահայերեն և անգլերեն թարգմանություններով։ Ներբողը տողատված է նոր տարբերակով. հաշվի է առնված ռիթմավորված հատվածների և հանգի հաճախակի կիրառումը։ Քննական բնագիրը կազմվել է Վենետիկի և Վիեննայի Մխիթարյան միաբանություններում պահվող մեկական, Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի չորս ձեռագրերի, ինչպես նաև Վենետիկում հրատարակված օրինակի համեմատությամբ։
Աշխատության անգլերեն թարգամանությունը առաջաբանով կատարել է վաստակաշատ հայագետ Աբրահամ Տերյանը, խմբագիրն է Գոհար Մուրադյանը։
Գիրքը նախատեսված է բանասերների, աստվածաբանների և հայ միջնադարյան գրականությամբ հետաքրքրվողների համար։

Գրքի թվային տարբերակը տե՛ս այստեղ:

Կիսվել