Մեկնարկել է Մատենադարանի նոր օտարալեզու ամսագրում հոդվածների ընդունումը:
Հոդվածների ընդունման վերջնաժամկետն է հունիսի 30-ը:
Հոդվածներն ընդունվում են առցանց՝ կայքի միջոցով: Հոդվածի ներբեռնման մանրամասներին կարող եք ծանոթանալ պարբերականի կայքից՝ հետևյալ հղմամբ:
Պարբերականն առաջնորդվելու է գիտական աշխատանքների՝ միջազգային գիտատեղեկատվական շտեմարանների սահմանած չափանիշներով: Հրատարակման ընթացակարգին, ներկայացվող պահանջներին կարող եք տեղեկանալ պարբերականի կայքից:
Ամսագրում հրատարակվող հոդվածների թեմատիկ ուղղություններն են.
✅աղբյուրագիտություն
✅պատմություն
✅աստվածաբանություն
✅ձեռագրագիտություն
✅բանասիրություն
✅արվեստ
5-18-րդ դարերի ժամանակային ընդգրկվածությամբ: Ընդունելի են նաև 19-րդ դարի ձեռագիր
նյութերի և արխիվային վավերագրերի վրա հիմնված հետազոտությունները:
Հանդեսը լույս է տեսնելու տարեկան երկու անգամ անգլերենով: