ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ «ԳՐԱՎՈՐ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՓՈՐՁԸ ԵՎ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ

Հունիսի 10-ին Մաշտոցյան Մատենադարանում տեղի ունեցավ «Գրավոր ժառանգության պահպանման Մատենադարանի փորձը և հեռանկարները» խորագրով դասախոսությունը, որի ընթացքում Մատենադարանի Վերականգնման բաժնի վարիչ, քիմիական գիտությունների թեկնածու Գայանե Էլիազյանը ներկայացրեց բաժնի կառուցվածքը, ստեղծման և զարգացման պատմությունը, տարիների ընթացքում տարբեր հաստատությունների հետ ձեռք բերված համագործակցությունները և նրանց հաջողությունները։

Դասախոսությունից հետո Մատենադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Մաթևոսյանն իր խոսքում առանձնակի շեշտեց Վերականգնման բաժնի կարևորությունը, հատկապես Գայանե Էլիազյանի դերը բաժնի ղեկավարման, համակարգման աշխատանքներում և ողջունեց «Հայաստանի վերականգնողների ասոցիացիա» հիմնադրելու նախաձեռնությունը, որը նպատակ ունի համախմբել Հայաստանի վերականգնողների համայնքը։

Այնուհետև Գայանե Էլիազյանը շնորհակալագրեր հանձնեց «Վերականգնումը Հայաստանում. Ժամանակին ընդառաջ» խորագրով ցուցահանդեսի շրջանակներում իրականացրած դասախոսությունների բանախոսներին՝

Լիլիթ Բաչաչյան-Մատենադարան

Արթուր Պետրոսյան-Մատենադարան

Արտաշես Աբրահամյան-Հայաստանի ազգային պատկերասրահ

Լիլիթ Ղազարյան-Հայաստանի ազգային պատկերասրահ

Տաթևիկ Ամիրխանյան-Հայաստանի ազգային պատկերասրահ

Լիլիթ Սարգսյան-Արվեստաբան

Մարո Հարությունյան-Հայաստանի պատմության թանգարան

Տիգրան Զաքյան-Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն

Կիսվել