ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ «ԴԻՎԱՆ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ» ՆՈՐ ՄԱՏԵՆԱՇԱՐԻ ԱՌԱՋԻՆ ԳՐՔԻ Գ ՀԱՏՈՐԸ

Լույս է տեսել «Դիվան հայոց պատմության» նոր մատենաշարի առաջին գրքի Գ հատորը, աշխատասիրությամբ՝ Վարդան Գրիգորյանի և Արսեն Հարությունյանի, խմբագրությամբ՝ Գևորգ Տեր-Վարդանյանի: Հատորում ամբողջանում է Ղուկաս Ա. Կարնեցի Ամենայն Հայոց կաթողիկոսի գահակալման վերջին յոթ տարիների՝ 1793-1799 թթ. նամակների, կոնդակների ու տարաբնույթ գրագրությունների հավաքածուն (1610 միավոր): Լուսաբանվում են կաթողիկոսի ունեցած կապերն ու փոխհարաբերությունները Հայաստանի և գաղթավայրերի հոգևոր առաջնորդների, նվիրակների, մեկենասների և տարբեր պաշտոնյաների հետ: Գիրքն ունի առաջաբան, ծանոթագրություններ, օտար բառերի բառարան ու անվանացանկեր:

Թվային տարբերակը տե՛ս այստեղ:

Կիսվել