ՄԱՇՏՈՑՅԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ԲԱՑՎԵՑ «ԵՎՐՈՊԱ-ՀԱՅԱՍՏԱՆ. ՀԱՆԴԻՊՄԱՆ ՎԱՅՐՆ ԱՐՎԵՍՏՆ Է» ԽՈՐԱԳՐՈՎ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ
Սույն թվականի օգոտոսի 26-ին, Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում Մաշտոցյան Մատենադարանում բացվեց «Եվրոպա-Հայաստան. հանդիպման վայրն արվեստն է» խորագրով ցուցահանդես, որը նվիրված է XVII-XIX դարերի հայ գրքարվեստում, մասնավորապես՝ ձեռագրերում եվրոպական արվեստի ազդեցությանը։ Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը ողջունեց ներկաներին և իր խոսքում մասնավորապես նշեց, որ եվրոպական ժառանգությունը մտքի ազատության և որոնման ոգու խորհրդանիշ է, և այդ իմաստով դժվար