![](https://matenadaran.am/wp-content/uploads/2024/03/430039814_806898881465511_7811116560117962146_n-772x1024.jpg)
Գիտաժողովը կազմակերպել էր Կալիֆոռնիայի համալսարանի Մերձավոր Արևելքի լեզուների և մշակույթների բաժինը, որի նպատակն էր համախմբել գիտնականների, հետազոտողների, ասպիրանտների՝ աշխարհի տարբեր երկրներից՝ ներկայացնելու ուսումնասիրություններ հայագիտության տարբեր ոլորտների՝ լեզվի, գրականության, պատմության, մարդաբանության, արվեստի պատմության մասին:
Անուշ Ապրեսյանը ներկայացրել է «Թարգմանության հոգևոր-մշակութային նշանակությունը. Նեմեսիոս Եմեսացու «Մարդու բնության մասին» երկը» վերնագրով զեկուցումը: Այն անդրադառնում է Նեմեսիոս Եմեսացու երկի թարգմանության անգնահատելի նշանակությանը միջնադարյան հայ աստվածաբանական և փիլիսոփայական մտքի, ինչպես նաև հայ թարգմանական ավանդույթների ձևավորման համար:
Գիտաժողովի ծրագրին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով: