ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ «ԾԱՂԿԵԼՈՒ ԱՐՎԵՍՏ» ՍՏՈՒԴԻԱՅԻ ՍԱՆԵՐՆ ԱՅՍՕՐ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՆ ՈՒՆԵՑԵԼ ՎՐԱՍՏԱՆԻ ԿԵԿԵԼԻՁԵԻ ՁԵՌԱԳՐԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՏՆՕՐԵՆ ԶԱԱԼ ԱԲԱՇԻՁԵԻ ՀԵՏ

Բանախոսը ներկայացրել է Վրաստանում պահվող հայկական ձեռագրերի մասին նյութեր, որից հետո անկաշկանդ մթնոլորտում երեխաների հետ ծավալվել է հետաքրքիր զրույց: Գործընկեր կառույցի ղեկավարի այցը կայացել է գեղագիտության ազգային կենտրոնի հետ համագործակցության արդյունքում: Վրաստանից ժամանած հյուրին ուղեկցել են տարբեր երկրներից արվեստագետներ, որոնք այդուհետ շրջայց են ունեցել թանգարանի սրահներում:

Կիսվել

ԱՐՄԱՏՆԵՐՈՎ ՋԱՎԱԽՔԻՑ ԳՐԻԳՈՐ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ ՄԱՇՏՈՑՅԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻՆ ԱՅՍՕՐ ԸՆԾԱՅԱԲԵՐԵԼ Է ԻՐ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՄԱՍՈՒՆՔԸ` ՆՈՐ ԿՏԱԿԱՐԱՆ, ՎԵՆԵՏԻԿ, ՏՊԱՐԱՆ` ՍՈՒՐԲ ՂԱԶԱՐԻ ՀԱՆՈՒՆ ԱՆՏՈՆԻ ԲՈՐՏՈԼԻԻ, 1789Թ.։

1830թ-ին Էրզրումից Ախալցխայի Նորաշեն գյուղ գաղթած հոգևորական պապն իր հետ փրկել է նաև հին Ավետարանը։ Պապից ժառանգած Կտակարանն իրեն փոխանցել է մայրը: Տարիներ անց, Գրիգոր Եղիազարյանը որոշում է կայացրել թանկարժեք մասունքը` հնատիպ նկարազարդ Ավետարանը, պահ տալ Մատենադարանին, քանզի համարում է, որ գիրն այդպես ավելի ապահով ու խնամված կլինի։ Իր արարքով նվիրատուն ընդգծել է Հայոց ձեռագրապահոցի

Կիսվել