ԱՐՄԱՏՆԵՐՈՎ ՋԱՎԱԽՔԻՑ ԳՐԻԳՈՐ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ ՄԱՇՏՈՑՅԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻՆ ԱՅՍՕՐ ԸՆԾԱՅԱԲԵՐԵԼ Է ԻՐ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՄԱՍՈՒՆՔԸ` ՆՈՐ ԿՏԱԿԱՐԱՆ, ՎԵՆԵՏԻԿ, ՏՊԱՐԱՆ` ՍՈՒՐԲ ՂԱԶԱՐԻ ՀԱՆՈՒՆ ԱՆՏՈՆԻ ԲՈՐՏՈԼԻԻ, 1789Թ.։

1830թ-ին Էրզրումից Ախալցխայի Նորաշեն գյուղ գաղթած հոգևորական պապն իր հետ փրկել է նաև հին Ավետարանը։ Պապից ժառանգած Կտակարանն իրեն փոխանցել է մայրը: Տարիներ անց, Գրիգոր Եղիազարյանը որոշում է կայացրել թանկարժեք մասունքը` հնատիպ նկարազարդ Ավետարանը, պահ տալ Մատենադարանին, քանզի համարում է, որ գիրն այդպես ավելի ապահով ու խնամված կլինի։

Իր արարքով նվիրատուն ընդգծել է Հայոց ձեռագրապահոցի կարևորությունը և կոչ արել հետևել իր օրինակին։

Կիսվել