ՁԵՌԱԳՐԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՆՈՐ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄ՝ ARMENIA WINE COMPANY-Ի ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՄԲ

2023թ-ին Մատենադարանի և Արմենիա Վայն ընկերության միջև կնքված համագործակցության հուշագրի համատեքստում Մատենադարանի ձեռագրերի նորաստեղծ կենսաքիմիական հետազոտությունների լաբորատորիան համալրվեց լամինար-պահարանով, որն էական նշանակություն կունենա կենսաբանական նմուշառումների ճշգրտության և փորձերի մաքրության գործում։

Լամինար-պահարանը բազային սարքավորում է ցանկացած կենսաբանական լաբորատորիայի համար։

Մատենադարանի տնօրենությունը երախտագիտություն է հայտնում Արմենիա Վայն ընկերությանը հետևողական և արդյունավետ համագործակցության համար։

Հիշեցնենք, որ Armenia Wine Company-ը հանդես է գալիս նաև որպես Մատենադարանի նորաբաց ցուցադրությունների կայուն գործընկեր։

Կիսվել