
Գրքում ներկայացված է Բիթլիսի (Բաղեշ) ու Դիարբեքիրի (Տիգրանակերտ) նահանգների քրդախոս հայերի պատմության` մինչև Հայոց ցեղասպանությունն ընկած ժամանակահատվածը: Քրդախոս հայերի պատմությունը քննվում է ինչպես Օսմանյան կայսրության, այնպես էլ արևմտահայ իրականության համատեքստում: Առաջին անգամ գավառ առ գավառ ներկայացվում է քրդախոս հայերի բնակության արեալը:
Գրքում արտացոլված են նաև քրդախոս հայերի ինքնությանն առնչվող հարցերը, նրանց մասին հայախոսների ու օտարների ընկալումները, լեզվի ու ազգության համադրության հարցն ու հայ ինքնության համակարգում քրդախոս հայերի տեղը:
Առանձին տեղ է հատկացված քրդախոս հայերին՝ հայերեն սովորեցնելու նախաձեռնություններին, դրանց շարժառիթների, գրանցած արդյունքների ու հարակից հարցերի պատմության ուսումնասիրությանը։ Մենագրության եզրափակիչ մասում ներկայացված է քրդախոս հայերի համար տպագրված հայատառ քրդերեն գրքերի մատենագիտական ցանկը:
Խմբագիր՝ պ․գ․դ․ Արշակ Փոլադյան:
Գիրքը տպագրվել է «ՋԵՅ ԹԻ ԱՅ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ի հովանավորությամբ: Գիրքը կարող եք ձեռք բերել Մատենադարանի գրախանութից։
Տե՛ս առաջաբանի թվային տարբերակը: