ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒՅՍ Է ԸՆԾԱՅԵԼ Պ.Գ.Թ.,ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ԳԻՏԱՇԽԱՏՈՂ ԳՈՌ ԵՐԱՆՅԱՆԻ «ԷՋԵՐ ՀԱՅ-ՔՐԴԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ. ՔՐԴԱԽՈՍ ՀԱՅԵՐ, ՀԱՅԱՏԱՌ ՔՐԴԵՐԵՆ ՏՊԱԳԻՐ ԳՐՔԵՐ» ՄԵՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Գրքում ներկայացված է Բիթլիսի (Բաղեշ) ու Դիարբեքիրի (Տիգրանակերտ) նահանգների քրդախոս հայերի պատմության` մինչև Հայոց ցեղասպանությունն ընկած ժամանակահատվածը: Քրդախոս հայերի պատմությունը քննվում է ինչպես Օսմանյան կայսրության, այնպես էլ արևմտահայ իրականության համատեքստում: Առաջին անգամ գավառ առ գավառ ներկայացվում է քրդախոս հայերի բնակության արեալը:

Գրքում արտացոլված են նաև քրդախոս հայերի ինքնությանն առնչվող հարցերը, նրանց մասին հայախոսների ու օտարների ընկալումները, լեզվի ու ազգության համադրության հարցն ու հայ ինքնության համակարգում քրդախոս հայերի տեղը:

Առանձին տեղ է հատկացված քրդախոս հայերին՝ հայերեն սովորեցնելու նախաձեռնություններին, դրանց շարժառիթների, գրանցած արդյունքների ու հարակից հարցերի պատմության ուսումնասիրությանը։ Մենագրության եզրափակիչ մասում ներկայացված է քրդախոս հայերի համար տպագրված հայատառ քրդերեն գրքերի մատենագիտական ցանկը:

Խմբագիր՝ պ․գ․դ․ Արշակ Փոլադյան:

Գիրքը տպագրվել է «ՋԵՅ ԹԻ ԱՅ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ի հովանավորությամբ: Գիրքը կարող եք ձեռք բերել Մատենադարանի գրախանութից։

Տե՛ս առաջաբանի էլեկտրոնային տարբերակը:

Կիսվել