ՄԱՇՏՈՑՅԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ 9-ԻՑ 12 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՌԱՋԻՆ ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑԻ ԴԱՍԵՐԸ

Մատենադարանի թանգարանային մասի տնօրեն Իվեթ Թաջարյանը երեխաներին ներկայացրել է դպրոցի կազմակերպման ընդհանուր նպատակներն ու սպասվող ժամանցի հետաքրքիր դրվագները: Այնուհետև, երեխաները գործնական դաս են ունեցել, որի ընթացքում ծանոթացել են թանգարանների ստեղծման և հանրահռչակման պատմությանն ու այնտեղ պահվող հայտնի ցուցանմուշներին։ Ստացած գիտելիքներն ամրապնդել են «Գտիր զույգը» խաղի միջոցով։

Կիսվել