ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ Է ԱՅՑԵԼԵԼ ՀՀ-ՈՒՄ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՌԱՎԱՐԻՉ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՊԱՏԱՐԻՆՍԿԻԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Հյուրերը հանդիպել են Մատենադարանի տնօրենի գիտական գծով տեղակալ Վահե Թորոսյանին և քննարկել փոխգործակցության հեռանկարները։ Պատվիրակության կազմում էր նաև հոգեբան, պրոֆեսոր Մոնիկա Բալայանը, որը Պետյա Մինկովայի հետ համահեղինակությամբ գրել է «Հիպերգիտակցություն» գիրքը, և նվիրել է Մատենադարանի գրադարանին։ Գրքում տեղ գտած միջնադարյան բժշկագիտությանը վերաբերող թեմաների ուսումնասիրությանն օժանդակել է Մատենադարանի ավագ գիտաշխատող Արմեն Սահակյանը։ Հանդիպման ավարտին հյուրերը շրջել

Կիսվել

ՀՆԱՏԻՊ ԳՐՔԵՐԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ

Ձեռագրական շքեղ ու հարուստ հավաքածուից բացի, Մատենադարանը նաև արժեքավոր տպագիր գրականության պահոց է, որտեղ պահվում են հայագիտական հնատիպ և եզակի գրքերի ավելի քան 125,000-ի հասնող հավաքածու, քարտեզների, ատլասների, ալբոմների ու նոտաների հազվագյուտ նմուշներ։ Մատենադարանի հայերեն հնատիպ գրքերի հավաքածուն բացառիկ է, այն ներառում է մոտ 2450 միավոր, իսկ 95 անուն գիրք, ընդհանրապես, եզակի օրինակներ են, ինչպես

Կիսվել

ՌՈՒԲԵՆ ԳԱԼՉՅԱՆԻ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

Մատենադարանի նվիրական անուններից է քարտեզագետ, աշխարհագրագետ, էլեկտրոինժեներ Ռուբեն Գալչյանը։ Նա բազում աշխատություններ ունի Հայաստանի ու Կովկասի պատմության, քարտեզագրության մասին, տպագրվել է հանրահայտ միջազգային ամսագրերում, դասախոսել՝ ԱՄՆ-ում, Եվրոպայում, Իրանում, Հայաստանում։ Ներգաղթյալների ընտանիքում մեծացած ապագա գիտնականը մեծ հետաքրքրություն ուներ հայոց պատմության հանդեպ։ Բիրմինգհեմի Ասթոն համալսարանի շրջանավարտը 1976թ-ին արդեն հավաքել էր քարտեզների իր առաջին հավաքածուն։ Գալչյանը ուսումնասիրել է

Կիսվել

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ԵՆ ՊԱՀՎՈՒՄ ՄԻՋՆԱԴԱՐՈՒՄ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑԱԾ ՏԱՐԲԵՐ ԼԵԶՈՒՆԵՐՈՎ ԵԶԱԿԻ ՁԵՌԱԳՐԵՐ

Ասորիների ձեռագրական ավանդույթը, ըստ էության, արամեական գրավոր մշակույթի շարունակությունն է։ Որպես գրչության կենտրոններ, ծառայել են վանքերը, ուստի զարմանալի չէ, որ ասորական մատենագրության մեջ զգալի տեղ են զբաղեցնում կրոնական բնույթի ստեղծագորոծությունները՝ աստվածաշնչյան մեկնությունները, վարքագրությունները, վախճանաբանական տեքստերը։ Դրանց կողքին կան նաև աստղաբանական, քերականական, բժշկական աշխատություններ, քարտեզներ, գուշակություններ, երազների մեկնություններ, հմայիլներ։ Մեզ հասած ասորական ձեռագրերը մեծամասամբ ԺԶ-ԺԹ․ դարերից

Կիսվել

ԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՂՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ՆՈՐ ՁԵՎԱՉԱՓՈՎ

Հաշվետվողականության և փոխադարձ իրազեկվածության բարձրացման նպատակով այսուհետ գիտական գործուղումների հաշվետվությունները ներկայացվելու են հրապարակային ձևաչափով՝ Գիտական խորհրդի և գիտաշխատողների մասնակցությամբ: Հրապարակային հաշվետվությունը նպատակ ունի նաև որոշարկելու Մատենադարանի միջազգային ներկայացվածության հիմնական ուղղություններն ու առաջնահերթ գիտական հարթակները: Օգոստոսի 1-ին տեղի ունեցավ Մատենադարանի գիտական խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում ներկայացվեցին սույն թվականի առաջին կիսամյակի գիտական շուրջ քսան գործուղման արդյունքները:

Կիսվել