ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ Է ԱՅՑԵԼԵԼ ՀՀ-ՈՒՄ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՌԱՎԱՐԻՉ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՊԱՏԱՐԻՆՍԿԻԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Հյուրերը հանդիպել են Մատենադարանի տնօրենի գիտական գծով տեղակալ Վահե Թորոսյանին և քննարկել փոխգործակցության հեռանկարները։ Պատվիրակության կազմում էր նաև հոգեբան, պրոֆեսոր Մոնիկա Բալայանը, որը Պետյա Մինկովայի հետ համահեղինակությամբ գրել է «Հիպերգիտակցություն» գիրքը, և նվիրել է Մատենադարանի գրադարանին։ Գրքում տեղ գտած միջնադարյան բժշկագիտությանը վերաբերող թեմաների ուսումնասիրությանն օժանդակել է Մատենադարանի ավագ գիտաշխատող Արմեն Սահակյանը։ Հանդիպման ավարտին հյուրերը շրջել