ԱՄՆ-Ն ԱՋԱԿՑՈՒՄ Է ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ՊԱՀՎՈՂ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՍՏԵՂԾՎԱԾ ԳՐԱՎՈՐ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆՆ ՈՒ ՀԱՆՐԱՅՆԱՑՄԱՆԸ
ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը Մատենադարանին է հատկացրել 74,000 ԱՄՆ դոլար՝ Լեռնային Ղարաբաղում գրչագրված ձեռագիր մատյանների և նրա հնագույն պատմությանն առնչվող բացառիկ վավերագրերի վերականգնման ու հանրահռչակման համար։ Ծրագրի շրջանակում ընտրվել են Գանձասարում, Դադիվանքում, Գնդեվանքում, Խադավանքում, Գտչավանքում և հայկական այլ միջնադարյան վանքերում 13-18-րդ դարերում գրված և նկարազարդված այնպիսի ձեռագրեր, եզակի արխիվային վավերագրեր, որոնք լույս են