ՀՐԱՏԱՐԱԿՎԵԼ Է ԳՐԻԳՈՐ ՏԱԹԵՎԱՑՈՒ «ԼՈՒԾՄՈՒՆՔ ՅՈԲԱՅ» ԵՐԿԻ ԲՆԱԳԻՐԸ
Մատենադարանի հրատարակչությունը լույս է ընծայել Գրիգոր Տաթևացու «Լուծմունք Յոբայ» երկի բնագիրը՝ աշխատասիրությամբ Էլյա Սարիբեկյանի: Գիրքը բովանդակում է հայ միջնադարյան եռամեծար և յոթնալույս վարդապետ Սուրբ Գրիգոր Տաթևացու՝ Հոբի գրքի լուծմունքի բնագիրը, որը հրատարակվում է ըստ Մատենադարանի թիվ 1115 ինքնագիր օրինակի։ Բնագրին կից ուսումնասիրությունը համակողմանի ներկայացնում է Հոբի գրքի առանցքային խնդիրները, լուծմունքի հիմնական առանձնահատկությունները։ Գիրքը նախատեսված է