ԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՂՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ՆՈՐ ՁԵՎԱՉԱՓՈՎ

Հաշվետվողականության և փոխադարձ իրազեկվածության բարձրացման նպատակով այսուհետ գիտական գործուղումների հաշվետվությունները ներկայացվելու են հրապարակային ձևաչափով՝ Գիտական խորհրդի և գիտաշխատողների մասնակցությամբ: Հրապարակային հաշվետվությունը նպատակ ունի նաև որոշարկելու Մատենադարանի միջազգային ներկայացվածության հիմնական ուղղություններն ու առաջնահերթ գիտական հարթակները: Օգոստոսի 1-ին տեղի ունեցավ Մատենադարանի գիտական խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում ներկայացվեցին սույն թվականի առաջին կիսամյակի գիտական շուրջ քսան գործուղման արդյունքները:

Կիսվել