ՀՆԱՏԻՊ ԳՐՔԵՐԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ
Ձեռագրական շքեղ ու հարուստ հավաքածուից բացի, Մատենադարանը նաև արժեքավոր տպագիր գրականության պահոց է, որտեղ պահվում են հայագիտական հնատիպ և եզակի գրքերի ավելի քան 125,000-ի հասնող հավաքածու, քարտեզների, ատլասների, ալբոմների ու նոտաների հազվագյուտ նմուշներ։ Մատենադարանի հայերեն հնատիպ գրքերի հավաքածուն բացառիկ է, այն ներառում է մոտ 2450 միավոր, իսկ 95 անուն գիրք, ընդհանրապես, եզակի օրինակներ են, ինչպես
