ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ՌՈՒԶԱՆՆԱ ՊՈՂՈՍՅԱՆԻ «ԽԻԿԱՐ ԻՄԱՍՏՈՒՆԻ ԽՐԱՏՆԵՐԻ ԱՐՏԱՑՈԼՈՒՄԸ Ե-ԺԷ ԴԱՐԵՐԻ ՀԱՅ ՄԱՏԵՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ» ՄԵՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Մատենադարանի հրատարակչությունը լույս է ընծայել Մատենադարանի գիտաշխատող, բան.գիտ. թեկնածու Ռուզաննա Պողոսյանի «Խիկար իմաստունի խրատների արտացոլումը Ե-ԺԷ դարերի հայ մատենագրության մեջ» մենագրությունը: «Պատմութիւն եւ խրատք Խիկարայ իմաստնոյ» զրույցը հայ միջնադարյան ձեռագիր ժողովածուներում ընդգրկվել է ԺԳ-ԺԴ դարերում, սակայն Խիկար իմաստունի որոշ խրատներ հայ մատենագիրների երկերում մեջբերվել են Ե դարից ի վեր՝ իբրեւ «ոմն իմաստունի» խոսքեր։ Սույն ուսումնասիրության

Կիսվել