ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ՌՈՒԶԱՆՆԱ ՊՈՂՈՍՅԱՆԻ «ԽԻԿԱՐ ԻՄԱՍՏՈՒՆԻ ԽՐԱՏՆԵՐԻ ԱՐՏԱՑՈԼՈՒՄԸ Ե-ԺԷ ԴԱՐԵՐԻ ՀԱՅ ՄԱՏԵՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ» ՄԵՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Մատենադարանի հրատարակչությունը լույս է ընծայել Մատենադարանի գիտաշխատող, բան.գիտ. թեկնածու Ռուզաննա Պողոսյանի «Խիկար իմաստունի խրատների արտացոլումը Ե-ԺԷ դարերի հայ մատենագրության մեջ» մենագրությունը: «Պատմութիւն եւ խրատք Խիկարայ իմաստնոյ» զրույցը հայ միջնադարյան ձեռագիր ժողովածուներում ընդգրկվել է ԺԳ-ԺԴ դարերում, սակայն Խիկար իմաստունի որոշ խրատներ հայ մատենագիրների երկերում մեջբերվել են Ե դարից ի վեր՝ իբրեւ «ոմն իմաստունի» խոսքեր։ Սույն ուսումնասիրության մեջ քննվում են հայ մատենագրության մեջ այդ խրատների ներթափանցման ուղիները՝ հայ բանասիրություն ներմուծելով խիկարյան խրատների նախահայրենիքի ու դրա հետ ածանցվող այլ հարցերի վերաբերյալ եբրայերեն աշխատություններում տեղ գտած որոշ տեսակետներ, պնդումներ, որոնք առնչակցվում են նաեւ հայագիտությանը։

Գրքի թվային տարբերակը տե՛ս այստեղ:

Կիսվել