ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՏՆՕՐԵՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ՄԻՋԻՆ ԱՐԵՎԵԼՔԻ ԵՎ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՍԻԱՅԻ ԲԱԺՆԻ ՂԵԿԱՎԱՐ ԴՈԿՏՈՐ ՄԱՅՔԼ ԷՐԴՄԱՆԻՆ

Զրուցակիցները մեծապես կարևորել են բաժնի նախկին ղեկավար Վրեժ (Տեր Ներսես ավագ քահանա) Ներսեսյանի տասնամյակների ներդրումը հայ մշակույթի ուսումնասիրման և հանրայնացման գործում: Դոկտոր Էրդմանը գրադարանի ղեկավարության անունից հայտնել է պատրաստակամություն որակապես նոր հարթության վրա դնելու երկու կառույցների համագործակցությունը: Մասնավորաբար, ուղենշվել է գործակցության երեք հիմնական ուղղություն՝ համատեղ ցուցադրություններ, Բրիտանական գրադարանի հայերեն ձեռագրերի ցուցակների լրամշակում, ուսումնասիրություն և հրատարակում,

Կիսվել

ՆՈՐ ՍԱՐՔՈՎ ԿԲԱՑԱՀԱՅՏՎԵՆ ՁԵՌԱԳՐԱԳԻՏԱԿԱՆ ՆՈՐ ՇԵՐՏԵՐ

ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի տրամադրած դրամաշնորհի շրջանակում Մատենադարանը ձեռք է բերել ռենտգեն ֆլուորեսցենտային անալիզատոր (XRF Hitachi X-Met 8000 Optimum Geo) սարքավորում, որը հնարավորություն կտա պարզելու ձեռագիր մատյանների կազմերի ձևավորման, մանրանկարների և գրերի մեջ կիրառված մետաղական բաղադրիչներն ու դրանց չափաքանակը։ Սրանով կիրագործվի Մատենադարանի զարգացման ռազմավարության կարևոր դրույթներից մեկը, այն է՝ ձեռագրերի բովանդակային նկարագրությունից

Կիսվել