ՆՈՐ ՍԱՐՔՈՎ ԿԲԱՑԱՀԱՅՏՎԵՆ ՁԵՌԱԳՐԱԳԻՏԱԿԱՆ ՆՈՐ ՇԵՐՏԵՐ

ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի տրամադրած դրամաշնորհի շրջանակում Մատենադարանը ձեռք է բերել ռենտգեն ֆլուորեսցենտային անալիզատոր (XRF Hitachi X-Met 8000 Optimum Geo) սարքավորում, որը հնարավորություն կտա պարզելու ձեռագիր մատյանների կազմերի ձևավորման, մանրանկարների և գրերի մեջ կիրառված մետաղական բաղադրիչներն ու դրանց չափաքանակը։

Սրանով կիրագործվի Մատենադարանի զարգացման ռազմավարության կարևոր դրույթներից մեկը, այն է՝ ձեռագրերի բովանդակային նկարագրությունից զատ գիտական նկարագրության ենթարկել արտաքին ձևավորման բաղադրիչները (թանկարժեք և կիսաթանկարժեք մետաղները և քարերը):

Սարքի օգնությամբ կընդլայնվի և ամբողջական կդառնա ձեռագրերի վերաբերյալ տվյալների շտեմարանը, որը նոր որակ կհաղորդի ձեռագրագիտությանը։

Սարքի կիրառման հմտությունների ձևավորման նպատակով Մատենադարանի ձեռագրերի կենսաքիմիական հետազոտության նորաստեղծ խմբում կազմակերպել են վերապատրաստման դասընթացներ։

Կիսվել