ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՏՆՕՐԵՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԻ ՄԻՋԻՆ ԱՐԵՎԵԼՔԻ ԵՎ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՍԻԱՅԻ ԲԱԺՆԻ ՂԵԿԱՎԱՐ ԴՈԿՏՈՐ ՄԱՅՔԼ ԷՐԴՄԱՆԻՆ

Զրուցակիցները մեծապես կարևորել են բաժնի նախկին ղեկավար Վրեժ (Տեր Ներսես ավագ քահանա) Ներսեսյանի տասնամյակների ներդրումը հայ մշակույթի ուսումնասիրման և հանրայնացման գործում:

Դոկտոր Էրդմանը գրադարանի ղեկավարության անունից հայտնել է պատրաստակամություն որակապես նոր հարթության վրա դնելու երկու կառույցների համագործակցությունը: Մասնավորաբար, ուղենշվել է գործակցության երեք հիմնական ուղղություն՝ համատեղ ցուցադրություններ, Բրիտանական գրադարանի հայերեն ձեռագրերի ցուցակների լրամշակում, ուսումնասիրություն և հրատարակում, գրավոր ժառանգության վերականգնմանն ուղղված միջոցառումներ:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցությունը մեկնարկել գրադարանում կազմակերպվելիք համատեղ ցուցադրությամբ, որի շրջանակում էլ նախատեսվում է ստորագրել համագործակցության հուշագիր:

Կիսվել